Foto

Հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը

Հրաժարական է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզչի հրաժեշտի խոսքերը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմի ֆուտբոլիստներին ու ղեկավարությանը։ Այս թիմն ինձ դրական էմոցիաների մեծ չափաբաժին տվեց․ ես մասնակցեցի «Ալաշկերտի» չեմպիոնությանը, մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում»,- ասել է նա։

Երեկ ՀՊԼ 7-րդ տուրի «Նորավանքի» դեմ խաղը «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 0-0 էր ավարտել։