Foto

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»,-նշված է հրապարակման մեջ։