Foto

Մեզ այն հավաքական ուղեղն է հարկավոր, որը կիմանա, թե ինչ է ուզում․ Արման Մելիքյան

ԼՂՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն իր ՖԲ էւջում գրել է․ «Հզոր Հայաստան երազող մարդականց գերակշիռ մասի պատկերացումների համապատասխան մեր երկիրը երկիր կդառնա, եթե հզոր զենքերով համալրված բանակ ունենա: Հիասթափեցնեմ՝ նախ անհրաժեշտ է ուղեղ ունենալ: Նկատի չունեմ յուրայիններին խաբելու համար կիրառվող այն էժան կենցաղային խորամանկությունը, որը քաղքենին մտավոր ուժի դրսևորում է համարում: Մեզ այն հավաքական ուղեղն է հարկավոր, որը կիմանա, թե ինչ է ուզում, ինչպես իր ուզածը պետք է համադրի իրականության հետ, իսկ նպատակին հասնելու համար նաև հասկանա, թե ինչ զենքի կարիք ունի և որ պահին պետք է այդ զենքը կիրառի: Իսկ, ամենկարևորը - զենքն ունենլով, պետք է կարողանա դրված նպատակին հասնել առանց դրա կիրառման»: