Foto

Ժողովրդավարության օր․ տոն է, ծափ տվե՛ք, արա՛

 Այսօր ժողովրդավարության օրն է։ «Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից։

2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»: Ահա այսպես է օրվա կապակցությամբ շնորհավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այն, որ իշխանությունը տապապել է նաև ժողովրդավարության մասին պատերացումները, դրա մասին արդեն շատերն են հասցրել խոսել։ Պարոն Սիմոնյանը հավանաբար նկատի ունի իր բերած օրենքներով ժողովրդավարության արժևորումը։ Նա այն պատգամավորն էր, որ ԱԺ բերեց լրատվամիջոցների աշխատանքի և գովանզդի սահմանփակման մասին օրենքի նախագծերը, նրա հրամանով ԱԺ ժողովրդավար ծեծկռտուքները չլուսաբանելու համար լրագրողներին բռնի ուժով դուրս  են  հանում իրենց համար նախատեսված օթյակից և այլն։ 

Երևի նույնքան ժողովրդավար էր առանց ժողովրդի Սահմանադրություն փոխելը, օրենքներ ընդունելը։ Իսկ այս վերջինը՝ պարտադիր պատվաստումը, ուղղակի հրացմունքի է արժանի։ Իսկ պատերազմի մասնակիցների բուժման իրավունքի մեկնարն էլ հավանաբար տվեց պետպատվերի ավարտը։ Իսկ թոշակ ու նպաստ ստացողներն էլ գերիների սկզբունքով թող1-2 ամիս ավելի սպասեն և ձեր իշխանության կներեն դրա համար։  Առջևում «գունագեղ տոնակատարությունն է»։ Ծափ տվե՛ք արա՛։

Իսկ ինչ ժողովրդավար է այս ընտրյալ իշխանությունը իր կադրային քաղաքականությունում։ Ձեր իշխանության օրոք շուրջ 3,5 տարի է խոսվում է այս կամ պետական իստիտուտի չկայացված լինելու մասին։ Այս 3,5 տարիների ընթացում այնքան կարևոր պաշտոններ են թափուր մնացել։ Օրինակ 3 տարի է ռեկտոր չունի Երևանի պետական համալսարանը՝ մայր բուհ-ը։  Այստեղ մեկը մյուսի ետևից նշանակավում են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ ԺՊ աշխատելու համար էլ մի շարք չափորոշիչներ են իջեցնում ու հավասարեցնում թեկնածուի «մակարդակին»։  2,5 տարի էլ թափուր էր Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի աթոռը։ Չնայած ազնվության համար պիտի նշենք, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար ավելի ընդունելի էր թափուր հաստիքը, քան Ձեր ընտրյալ թեկանածուի պաշտոնավարումը։ Ժողավրդավարության սկզբունքով էի՞ք որոշել բուհերի կառավարման խորհուրդները վերցնել իշխանության հսկողության տակ։ 

Պատերազմական իրավիճակում ամիսներ շարունակ երկիրը  կարելի է ասել ԱԳՆ չուներ՝ ո՛չ նախարար, ո՛չ փոխնախարարներ։ 

Ձեր ոստիկանությունը, ամիսներ շարունակ կանգնացնում է մեքենաներ, զանգավծաբար խուզարկություններ իրականացնում և ոտնահարում մի շարք քաղաքացիների  իրավունքներ։

Շուրջ 3 տարի է Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում՝ Իջևանում, ընտրություններ չեն կազմակերպվում, ԺՊ-ն էլ Նիկոլ Փաշինյանի քավորն է, ընտրության չգնալու պատճառն էլ այն է, որ քավորն այդքան ռեյտինգ չունի ու հնարավոր է պարտվի։ Ո՛չ, չի պարտվի, ախր պողպատե մանդատը ձեր իշխանության ձեռքին է։ Դուք այնքան էք չափորոշիչները իջեցրել, որ նա չի կարող պարտվել։ Դիլիջանում համայնքապետի ձեր թեկնածուն, իր սեռի մասին գրելիս նշել էր «արու», ավարտել է Դիլիջանի քոլեջը և հիմա դուք վստահ եք, որ նա է լինելու համայնքի ղեկավարը։

Իհարկե դեռևս ներքին կարգով, բայց կարելի է լուծարված համարել նաև Հանրային խորդուրդը, որն արդեն քանի ամիս է՝ նախագահ չունի, որովհետև ձեր ժողովրդավար իշխանության առանջնորդը նոր նշանակում չի անում: Եվ այս ամենը  նրա համար, որ ՀԽ-ում ընդդիմադիր հայացքներով մարդիկ են հավաքված, ու նրանց գործունեությունը կարող է մի փոքր բարդացնել իշխանության անհոգ կյանքը: 

Այս մամիններից բացի իշանությունն ուղիղ ազդեցություն ունի նաև դատական իշխանության վրա։ Ինքնակամ չհեռացողներին ինքն  է հանում՝ նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելով։ Մի շարք օրենքի խախտումներով այդ պաշտոնում  «տեղավորում է» յուրայիններին։ Օրինակ ԲԴԽ նախագահի նկատմամբ հարուցում է քրեական գործ, դադարեցնում է լիազորությունները և նրա փոխարեն օրենքի խախտմամբ նշանակում է Ջհանգիրյանին, որ նշանակաման, օրենքով նախատեսված տարիքային շեմը վաղուց է հատել:  Շարունակելով օրենքի կոպտագույն խախտումներն՝ այս իշխանությունը ԲԴԽ ղեկավարի ԺՊ է նշանակել նույն անձնավորությանը։ Միայն այն, որ Սահմանադրական դատարանում աշխատեն իրենց «սրտի» դատավորներն այս իշխանությունը մի քանի անգամ տապալեց Սահմանդրական կարգը և այլն։ Դե իսկ քրեական գործերի մասին լռելն ավելի իմաստուն կլինի։ «Ժողովրդավարություն» բառն ինչպես կարելի օգտագործել, երբ ժողովրդավար երկրում կալանավորված է մեկը, ում առողջական վիճակն համատեղելի չէ կալանքի հետ, մեկն՝ ում մեղադրում են չարաշահման մեջ, բայց Սյունքի պաշտպանության գործում դերը մոռացել են։ Դե դա նաև նախընտրական խոստում էր։ 

Տոն է։ Ծափ տվե՛ք, արա՛։


 

Հեղինակ: Anna Avetisyan