Foto

Երևանում աղբյուր- հուշակոթող կտեղադրվի

Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 14-ին նիստի օրակարգում ընդգրկված է նաև Երևան քաղաքում աղբյուր-հուշակոթող տեղադրելու վերաբերյալ հարցը։ 

Այն տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում։ ։

Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրման հարցի վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների կողմից։ 

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը այսօրվա նիստում տեղեկացրեց. «Բազմաթիվ քննարկումներ են եղել, ընտրվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշաղբյուր» անվանումը»։