Foto

ՊՍԺ-ն առանց Մեսսիի ու Նեյմարի հաղթանակի հասավ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն ընդունեց «Կլերմոնին»:

Պոչետինոյի թիմը, առանց Նեյմարի ու Մեսսիի, 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Անդեր Էրերեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կիլիան Մբապեն ու Իդրիսա Գանա Գեյեն:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 100 տոկոսանոց արդյունքով առաջատարն է, իսկ «Կլերմոնը» 8 միավորով առայժմ 3-րդն է: Նորեկը -կրեց առաջին պարտությունը:

Աղբյուր  ArmSport.am