Foto

Այլ տարբերակ չունենք, քան պայքարել շարունակելը. Ալեքսանդր Կարապետյանը՝ ԱԱ-2022-ի մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ինստագրամյան իր էջում գրառում է արել ԱԱ-2022-ի վերաբերյալ:

«Այլ տարբերակ չունենք, քան պայքարել շարունակելը»,-գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ երեկ մեր հավաքականը 1-1 խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ Ալեքսանդր Կարապետյանը ընդգրկվեց J խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայաստանի հավաքականը J խմբում 2-րդն է: