Foto

Կոմայի մեջ հայտնված «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի մոտ գրանցվել է դրական դինամիկա

Սեմտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը  ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Այս մասին հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը։

«Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։

Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը Քո հետ են, Դու հաղթահարեցիր մահը պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, Եղբայր»,-ասվում է գրառման մեջ։