Foto

Արման Դարչինյանը հաղթել է և դուրս եկել 1/4 եզրափակիչ. Տոկիո-2020

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել է հաղթանակով։

1/8 եզրափակչում Դարչինյանի մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր։ Առաջին ռաունդում մրցավարների որոշմամբ առավելություն ուներ Արմանի մրցակիցը, սակայն երկրորդ ռաունդը Դարչինյանինն էր։ Իսկ երրորդ ռաունդում ռինգի մրցավարը մեկ միավոր է հանել Շեմեզից՝ կաննոները խախտելու համար: Դրանից հետո Դարչինյանը հսկայական առավելություն է ունեցել և հաղթել է ընդհանուր 5։0 հաշվով։

Հաջորդ փուլում՝ քառորդ եզրափակչում, Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էումիր Մարցիալին։ Մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին։

Հիշեցնենք, որ ՕԽ բռնցքամարտի մրցաշարում պայքարը շարունակում է նաև Հովհաննես Բաչկովը (63 կգ), ով հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ։