Foto

Կորյուն Սողոմոնյանը ևս պարտություն կրեց առաջին մենամարտում

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի առաջին մենամարտում և լքեց պայքարը: 1/16 եզրափակչում հայ բռնցքամարտիկը 0:5 հաշվով զիջել է Մեծ Բրիտանիան ներկայացնող 28-ամյա Ջալալ Յաֆային:

Բոլոր՝ 3 ռաունդներում ռինգի մրցավարը մեկական անգամ հաշիվ է բացել Սողոմոնյանի բաց թողած հարվածներից հետո: Երրորդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Կորյուն Սողոմոնյանը և Ջալալ Յաֆայը հանդիպել էին նաև Փարիզում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որտեղ դարձյալ հաղթել էր բրիտանացի բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում պարտություն էր կրել ձյուդոյիստ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այսօր Հայաստանը ներկայացնող այլ մարզիկներ դուրս չեն գա ասպարեզ: