Foto

Ջոնաթան Լաքոտը այցելել է «Մեծամոր» պատմահնագիտական թանգարան

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում հյուրընկալվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

ՊՈԱԿ տնօրեն Արա Թարվերդյանի և տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝ ծանոթացել Մեծամորի հնավայրի պատմությանը, պեղումների արդյունքում հայտնաբերված ու արգելոց-թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութին։

Արա Թարվերդյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպանին է նվիրել ՊՈԱԿ-ի հրատարակած «Մեծամոր» գրքույկը։

Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր ու բովանդակալից էքսկուրսիայի համար։

Լաքոթ