Foto

Սահմանային միջադեպերը Հայաստանի հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն

«Ի՞նչ է կատարվում սահմաններին...
նույնն ինչ պատերազմից հետո կատարվում է Գեղարքունիքի ու Սյունիքի սահմաններին, երկու տարբերությամբ՝ հիմա նաև Նախիջևանի կողմից է հրահրվում սահմանային միջադեպերը, և քիչ են կողմնակի տեղեկատվական հոսքերը, որոնք կխլացնեին այս լուրերը։
Այո, նոր պատերազմի հավանականությունը նույնքան իրական է, որքան Արցախում պատերազմական գործողությունները հավանական կհամարվեին, օրինակ, 2020-ի հունվարին։
Բայց, ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական հանգամանքներով ու խաղացողների որդեգրած ստրատեգիաներով պայմանավորված՝ պատերազմը վերջին միջոցն է, որին կարող են դիմել Ադրբեջանն ու Թուրքիան։
Այսօր նրանք ձգտում են հասնել ավելի մեծ նպատակների՝ ավելի հեշտ ու պարզ միջոցներով։ Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքական մոտեցնումները նպաստում են սրան, լավագույն պայմաններն են ապահովում։
Ադրբեջանն ամենևին կարիք չունի ֆիզիկապես գրավելու Սյունիքը։ Եթե զարգացումները դրան տանեն՝ իհարկե կգնան դրան։
Բայց պետք չէ թերագնահատել մեր թշնամիներին։ Թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակներն ավելի ընդգրկուն են ու մտածված։
Նրանք Հայաստանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ դիտարկում են որպես պոտենցիալ մեծ թուրքական միջանցք, տարանցիկ երկիր։
Դրան հասնելու համար նրանց պետք է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի սահմանները, մինչ այդ փոքր տեղաշարժերով իրենք կբարելավեն իրենց դիրքերը, կնքի խաղաղության պայմանագիր, հրաժարվի մեծ զինուժ ունենալու հետագա ամբիցիաներից, ապահովի տարանցիկ ճանապարհներ, թուրքական կապիտալի անարգել հոսք Հայաստան։
Իհարկե նաև Սյունիքով (և ոչ միայն) տրանսպորտային կապը՝ թուրք-ռուսական անվտանգային երաշխիքներով։
Նրանք այլևս բռնել են Հայաստանի «ձվերը», այլևս բաց չեն թողնի իրենց կամքով։
Այդպիսով, սահմանային միջադեպերը Հայաստանի հանրության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն՝ ապահովելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հանրային պահանջի ձևավորում, անխուսափելիության մոթնոլորտ ստեղծելով»։

Էմին Երիցյանի ՖԲ էջից