Foto

Դադարե՛ք խաբել ժողովիդին․ Ա․ Աբրամյան

Հարգելի հայրենակիցներ, և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը հայտնվեց այս վիճակում, ստի և կեղծիքի վրա հիմնաված ողջ քարոզարշավի ընթացքում փորձում են վարկաբեկել իրական մրցակիցներին:

Կառավարելի լրատվական հոսքերով, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, պարբերաբար կապում են նախկին կամ ներկա քաղաքական ուժի հետ: Դա բացարձակ սուտ է: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն ինքնուրույն, պետականամետ ծրագրով, պրոֆեսիոնալ թիմով, բարձր մակարդակի միջազգային գործընկերային կապերով ու հանարավորություններով թիմ է, որի գլխավոր առաջնահերթությունը պետության ու ժողովրդի անվտանգությունն է:

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը չի եղել և չի լինելու որևէ կուլիսային քննարկման մեջ, այս կամ այն քաղաքական ուժի հետ: 30 տարիների ստով ու կեղծիքով կառավարման հետևանքով է, որ այսօր Ալիևն ու Էրդողանը Շուշիում են, իսկ հայ ժողովուրդը պառակտված: Հարգելի հայրենակիցներ, մի՛ տրվեք սադրանքների, մի՛ հավատացեք ստերին, գնահատե՛ք բոլորի անցած ճանապարհն ու հեղինակությունը, ընտրե՛ք նոր առողջ ուժի, որն, իսկապես, ունակ է համախմբել, կառուցել, զարգացնել մեր տունը՝ Հայաստանը: