Foto

Սա արվում է հատուկ, որպեսզի արժեհամակարգը խաթարվի վերջնականապես. Տիգրան Ներսիսյան

Երկիրը  գնալով հեռանում է ազգային արմատներից, գերիշխող է դառնում ատելության խոսքն ու քարոզը, և այս ամենը այն իրավիճակում, երբ ավելին քան երբևէ համախմբման ու միասնականության կարիք կա: Տուժում են նաև այն ոլորտները, որոնք հենց միավորման օղակներից են: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է ՀՀ վատակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ:

-   -Պարո՛ն Ներսիսյան, քաղաքական այս իրավիճակն ի՞նչ ձևով է անդրադառնում արվեստի վրա: Արդյո՞ք  արվեստը հասարակության կյանքից դուրս է մղվել:

-     Եթե մարդկային սովորական հարաբերությունները, ուրախությունները, ինչ-որ միջոցառումներին մասնակցելն է մղվել երկրորդ պլան, բնականաբար արվեստն ավելի հեռու է, շատ ավելի հեռու: Մտահոգությունը անդրադառնում է ոչ միայն արվեստը սպառողների՝ մեր համաքաղաքացիների վրա, այլև այն ստեղծողների վրա: Անկախությունից ի վեր արվեստին արժանի կարևորություն չի տրվել, բայց ասյսօր այն շատ ավելի հեռու տեղում է:

-       - Մեզ բոլորիս համաերաշխություն էին խոստանում, ի՞նչն է պակասում, ինչո՞ւ չի լինում այդ մթնոլորտը ձևավորել:

-        - Շատ բան էին խոստանում, միլիարդ բան են խոստացել, որի մեջ էր նաև համերաշխությունը, միասնաությունը, բայց այս իրավիճակում չի կարող լինել միասություն, իրար հասկանալու  կարողություն, քանի որ իշխանության գալու առաջին իսկ օրվանից դրվել են պատնեշներ՝ մերոնք են, մերոնք չեն:  Եթե դու քննադատում ես  ինչ-որ մեկին, ինչ-որ բանի համար և բացարձակապես կարևոր չէ, թե որ ճամաբարից է, պարզապես սովորական քաղաքացաիական դիքորոշում ես հայտնում, ասում են ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Այսինքն, եթե արվեստագետն իր կարծիքն է հայտնում, դա նշանակում է, որ քաղաքականությա՞մբ է զբաղվում: Այսինքն հասարակության մի փոքր մասն այնքան տգետ է, որ չի տարանջատում քաղաքականությամբ զբաղվելը և դիրքորոշում հայտնելը: Այս սևերի և սպիտակների բաժամնան մեջ ընտանիքներ են պառակտվում, բարեկամներ են պառակտվում, չեն խոսում միմյանց հետ, ուրախությունները վեճերի են վերածվում:

-    - Ընդիմություն և իշխանություն պայքարը հավերժ է: Այս անգամ տարանջատվել է հասրակությունը, որտե՞ղ էր սխալը, ե՞րբ բաժանվեցինք սևերի և սպիտակների:

-       - Թիմը վատ բան չէ, բայց երբ դու տարանջատում ես՝ մերոնքական են, ձերոնքական են, եթե դու այս կամ այն թիմից չես, քեզ հետ ոչինչ չեն ուզում քննարկել: Միշտ էլ նման բաներ եղել են, բայց այս երեք տարին դուրս է եկել բոլոր սահմաններից և այդ ամենը այսօրվա իշխանության թեթև ձեռքով: Ի՞նչ է նշանակում սև և սպիտակ, նախկին և ներկա: Այսօրվա իշխանության կողքին նախկիններ չկա՞ն, անուններ տա՞մ: Կա հանցագործ, կա կոռուպցիոներ, կա ավազակ, կա օրինապաշտ քաղաքացի: Ի՞նչ է նշանակում նախկին, ներկա: Չէ՞ որ այսօր ես կարող եմ ներկա լինել, իսկ վաղը դառնալ նախկին: Այս ի՞նչ կապիկներ են, այս ի՞նչ են անում, սա ո՜չ քաղաքականություն է, ո՜չ ընդդիմություն է: Եթե դառնում են պաշտոնյաներ՝ իրենց ձեռքը պիտի կրակը ընկնե՞նք: Մտածողություն պետք է փոխվի, որ պաշտոնյան հասկանա, որ ինքը ծառայող է, եկել է գործ անի, ծառայի ու գնա։ Իսկ եթե չի կարողանում գործ անի՝ շուտ թողնի գնա, կարողանում է՝ փառք ու պատիվ իրեն: Օրինաչափություն կա, որ ընտրվելուց հետո ամենախոշորից միջև ամենամանր պաշտոնյա հարստանում է, այդ ո՞ր օրենքով, որտե՞ղ է գրված: Կարող են մի քիչ ավելի բարեկեցիկ ապրել, քանի որ ավելի բարձր աշխատավարձ են ստանում և վերջ: Հանեք այդ բարձր աշխատավարձերը, անձեռնմխելությունը և կտեսնեք, որ էլ ոչ ոք չի ուզի պատգամավոր դառնալ:

-       - Գործող իշխանությունը հաջողելու դեպքում խոստացավ քաղաքական և քաղաքացիական վենդետա: Այն վերաբերում էր համայնքապետերին, գիտնականներին, հոգևորականներին, արվեստագետներին: Այն մարդկանց, ովքեր այնքան էլ համակարծիք չեն իրենց հետ: Դուք էլ հաշտ չենք նրանց որոշումների հետ, քաղաքացիական վենդետայի սպասո՞ւմ ենք:

-         - Իրենք թող մտածեն իրենց դատ ու դատաստանի մասին, ի՞նչ վենդետա, ի՞նչ պետք է փոխի դա: Ինչո՞ւ է իրենց թվում, որ այդ վենդետայից հետո ողջ մնացողները իրենք են լինելու, թող վենդետան անի՝ ակնկալելով, որ այդ չագուչը չի կպնի իր գլխին:

-       -   Նիկոլ Փաշինյանը խոսում էր քաղաքացիական վենդետայից, մասնավորապես նշում էր, որ համայքապետերը, այլախոհները «ռադները քաշելու» են:

-      - Թող անի, այդքան ժողովրդին, ո՞ւր է ուղարկելու, ո՞ւր են «ռադները քաշելու», ինչ է խոսում: Դա վենդետա չէ, դա դիկտատուրա է։ Հանում են, տանում բանտարկում են առանց պատճառի, գոնե մեկ դեպք կցիտեք, որ մեկը պատասխանատվություն է կրել: Թող անեն, տեսնեն ինչի են հասնելու, այս ամենով ինչի՞ հասան: Եվ այդ կերպ ուզում են հասրակություն կամ երկիր պահեն: Գո՞ւցե մտածեն նկուղում, պարկերի մեջ գցած մեր տղաների մասին: Միայն դիահերձարանի տնօրե՞նն է տեղյակ եղել: Նախարարը, վարչապետը տեղյակ չեն եղե՞լ, որ անարգում են մեր տղերքի հիշատակը:

-         - Դիրերի հետ նման կերպ վարվելը առողջապահության նախարարը որակեց թերացում, իսկ Դուք անարգանքի մասին էիք խոսում՝ բանակի հանդեպ հարգանքի պակաս նկատե՞լ եք:

-    - Ի՞նչ է նշանակում թերացել ենք: Գիտե՞ք, որքան պատճառաբանություն կարող եմ բերել, թե ինչո՞ւ իմ դերը լավ չեմ խաղացել՝ լույսը լավը չէր, գրիմը լավը չէր, բեմի ջերմաստիճանը այն չէր, հանդիսատեսը տրամադրող չէր և այլն, բայց փաստն այն է, որ լավ չեմ խաղացել, իսկ արդարացումներ միշտ էլ կան: Դա միաշանակ անարգանք էր բանակի նկատմամբ: Նրանք մեր երեխաներն են, կարող էր մեզնից յուրաքանչյուրի երխան լինել: Շոկն այնքան շատ էր, որ մարդիկ ամենկարևոր հարցը չտվեցին: Ինչո՞ւ է թաքցվել, ինչո՞ւ է թաքցվում մահցածների, վիրավորների քանակը, մյուս դիահերձարաններում քանի հոգի կան և այլն: Դա արվում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ՝ 44 օր թաքցվում էր ճշմարտությունը: Այդպես անարգել են, գցել են հայ զինվորի պատիվը: Այն որ ասում է կոնֆետը գցում են զինվորը ճանկռտելով վերցնում է, ինչո՞ւ է ասովում: Ես գիտեմ, որ զինվորի ու բանակի պատաիվը գցվի: Սա նույն է, ինչ որ արվում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Արժեքներն են գցում: Եթե մի պետության արժեհամակարգը իջավ, ընկավ, այդ պետությունը ոչնչացված է: Այո՛ խնդիրներ  եղել են և կան: Բայց այդ  ի՞նչ են անում: Սա արվում է հատուկ, որպեսզի արժեհամակարգը խաթարվի վերջնականապես: Ինչո՞ւ են ասում Արցախը պետք չի, տանք հողերը երջանիկ, հանգիստ կվայելենք կյանքը, հիմա վայելո՞ւմ եք, ավատվե՞ց:

-     - Արդյո՞ք Ձեր ասածի տրամաբանության մեջ է նաև այն, որ Արցախի որոշ տարածքներ հանձնելիս մեզ համոզում էին, որ դրանք մերը չեն, հետո սկսեցին նույն թեզը տանելը, որ մերը չեն նաև Սյունիքի մարզի, որոշ տարածքներ, ապա Գեղարքունիքի մարզի, վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրը հայտարարում էր, որ Տավուշում էլ տարծքներ կան, որը մերը չեն, հանրայի հեռուսաընկերությունը ռեպորտաժ է պատրաստում և ասում, որ այս հայկական բնակավայրը մեր չէ և այլն:

-        -  Այո, իրենց նպատակն է, որ հիմա մենք սա քննարկեք, ինչպես Թուրքերն են ասում, եկեք նստենք, հանձնաժողվներ կազմենք,  քննարկենք, հնարավո՞ր է ցեղասպանություն չի եղել: Հիմա նրանք են նույնը ասում: Ինչո՞ւ է ասում դժբախտ, դժգույն է Շուշին։ Եթե այդպիսի ցանկություն ունենաս, տանն էլ բոլորին կասես դժբախտ, դժգույն մարդիկ են: Հիմա իրենք ասում են Սևանը և Երևանը իրենցն է, ասում ենք, այո, ճիշտ եք աում: Ովքեր ասում են, որ Հայաստանի որոշ տարածքներ մերը չեն, նրանք պետք է դատվեն, գնդակահարվեն: Նրանք թուրքեր են: Մենք Հայաստանում թուրքերի հե՞տ գործ ունենք:

Հեղինակ: Anna Avetisyan