Foto

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ:

Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներից:

Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացումն՝ ի նպաստ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման, առողջության պահպանման, կրթության հասանելիության և կենսական նշանակության այլ հիմնախնդիրների լուծման:

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (3 человека, люди стоят и люди сидят)