Foto

Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

Հունիսի 20-ից 24-ը Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը։ Այս անգամ մրցաշարին կմասնակցի 4 թիմ՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ստորև՝ մրցաշարի խաղացանկը․

Հունիսի 20՝   11։00 Հայաստան Մ-16 – Լիբանան Մ-16

18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-15

Հունիսի 22՝   11։00 Հայաստան Մ-15 – Լիբանան Մ-16

18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-16

Հունիսի 24՝   11։00 Հայաստան Մ-16 – Հայաստան Մ-15

11։00 Ղրղզստան Մ-16 – Լիբանան Մ-16

 

Հայաստանի Մ-15 հավաքականի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ  Մ-16 հավաքականի կազմին՝ այստեղ: