Foto

Ադրբեջանում արդե՞ն գիտեն, որ մեր տված մանդատի պատասխանատուն իրենք են

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը անդրադառնալով ռազմագերիների ետ վերադարձի խնդրին ասել է․ «Իսկ գո՞ւցե հանրությունը Ադրբեջանից պահանջի գերիներին։ Մե՞նք ենք պատանդ պահել, մենք էլ Ձեզ հետ, բոլորի հետ միասին պահանջում  ենք։ Դուք էլ ունեք խոսք ասելու հնարավորություն»։  Ակամայից հարց է առաջանում իսկ ինչո՞ւ են իրենք իշխանություն, իսկ հանարությունը ոչ։ Ինչո՞ւ է հասարակությունը քվե, մանդատ տվել հենց իրենց, եթե պետք է Ադրբեջանից, ինչ –որ բան պահանջի։ Արդեն մեր երկիրը Ադրբեջա՞նն է կառավարում, երկրում անիշխանությու՞ն է։

Տիկի՜ն Նազարյան, Դուք և ձեր քաղաքական թիմը նրա համար է, որ ապահովի երկրի ինքնիշխանությունը, քաղաքցու շահը, անվտանգությունը, անառիկ պահի ՀՀ սահմանները, իսկ ձեր թիմին թավշյա կամ երկաթյա մանդատ տված քաղաքացին, պետք է գյուղատնտեսությամբ, հաշվապահությամբ, անասնապահությամբ զբաղի։ Պետությունները միմյանց հետ երկխոսելու  և պահանջներ ներկայացնելու համար սովորաբար ունենեում են Արտաքին գործերի նախարարություն, ինչն այս պահին չունենք։ Դրա մեղավորը կամ պատասխանատուն, ինչպես ուզում եք անվանեք, հասարակությունը չէ, այլ ձեր քաղաքական թիմը, իսկ պատճառը՝ ձեր սեփական կետից սկսած բանակցությունները։  Քաղաքացին, ռազմագերիների ծնողները ձե՞զ են մանդատ տվել, թե՞ Ադրբեջանին։ Եթե գտնում ենք, որ Դուք պահանջ ներկայացնելու իրավասություն կամ կարողություն չունենք, կարող եք պարզապես հեռանալ և նոր մանդատ չխնդրել հանրությունից։ Ձեր քաղաքական ուժի ղեկավարը պատերազմից օրեր առաջ հայտարարում էր, որ ինքը կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, որ եթե կարիք լինի Ադրբեջանում էլ հեղափոխություն կանի, այդ ինչպե՞ս։ Այնտեղ արդեն գիտե՞ն, որ մեր տված մանդատի պատասխանատուն իրե՞նք են։

Vesti.am


Հեղինակ: Anna Avetisyan