Foto

Քոչարյանը՝ որդուն գերիների հետ փոխանակելու Փաշինյանի գաղափարի մասին. պրիմիտիվ դեբիլություն

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պրիմիտիվ դեբիլություն անվանեց որդուն գերիների հետ փոխանակելու Նիկոլ Փաշինյանի գաղափարը:

Նա նշեց, որ գերիների հարցն ամենազգայուն հարցերից է: Ես հանդիպել եմ Գյումրիում գերիների ծնողների հետ: Ամոթ է, որ մինչ օրս ոչինչ հայտնի չէ, հայտնի չէ՝ որքան գերի եւ անհետ կորածներ կան: Նրանց ծնողները ծանր վիճակում են, նույնիսկ այդ հարցը քննարկելն է դժվար:

«Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, պետք է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա: Պահելով գերիներին՝ նրանք մեզնից ինչ-որ զիջումների են փորձում հասնել: Սակայն Ադրբեջանը պետք է հասկանա, որ դա անօգուտ է: Մենք ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում ենք ակնկալում: Անբարոյական եմ համարում, երբ պետության ղեկավարը ոչինչ չի անում եւ ասում է, որ գերիները դեռ 2 ամիս կարող են գերություն մեջ մնալ: Եվ խոստանում է անել այս կամ այն գործողությունը: Մենք միջնադարում չենք ապրում: Բոլորը հասկանում են, որ դա էժան պոպուլիստական հնարք է: Ինչպե՞ս եք դա պատկերացնում 21-րդ դարում: Դա պրիմիտիվ դեբիլություն է: Փորձում եմ կոռեկտ լինել, սակայն երբեմն պետք է ճիշտ արտահայտություններ անել: Սա այն դեպքն է, երբ խոսքը դեբիլության մասին է»,-ասաց Քոչարյանը: