Foto

Նիկոլի, կոնֆետի ու շարքային հերոսի մասին

Փաշինյանը քարոզարշավը մեկնարկեց ստով ու հերյուրանքով՝ ասելով, թե զինվորը իրեն շպրտած կոնֆետի համար գետին է ճանկռոտել, բնականաբար, նախկինների օրոք։ Այսինքն՝ նա մտադիր է իր քարոզարշավը տանել կրկին նախկինների մասին ստերի ու հերյուրանքների միջոցով։ Սա միակ «անվրեպ» զենքն է, որ Փաշինյանը կորողանում է կիրառել ոչ թե իր ընդդիմախոսների դեմ, այլ  իր զոմբիներին պահելու համար։

Հիմա վերադառնանք կոնֆետին։ Չգիտեմ, թե որտեղից է հորինել այդ պատումը, բայց իրականությունն այլ է։ Հայ զինվորը սկզբից խաշած ցորեն էլ է կերել, հում միս ու քառթու հացով էլ է սնվել, բայց բանակ է ստեղծել, սահման ու պատիվ է պահել։ Այո, մենք մեր զինվորներին սպիտակեղեն էլ  ենք ուղարկել, գաթա ու կոնֆետ էլ  ենք ուղարկել, բայց երբեք չենք տրտնջացել դրա համար, որովհետև հասկացել ենք, որ պետության տված շաքարը կոնֆետ չէ, իսկ «պեչենին» տնական գաթայի համը չունի։ Մենք մեր երեխաներին ուղարկել ենք իրենց սրտի ուզածը, որովհետև պետությունը պարտավոր չէր զինվորին կոնֆետ ու գաթա տալ։ Պետության գործը երկրի անվտանգությունն ապահովելն է եղել մինչև Փաշինյանի ի հայտ գալը։ Պետությունը տեսադիտարկման սարքեր էր դնում սահմանագծին, իսկ ես իմ զինվորին կոնֆետ էի ուղարկում ու լավ էի անում։ Պետությունն իմ զինվորին զենք էր տալիս, իսկ ես պետության ուսերից գաթայի բեռն էի վերցնում ու լավ էի անում։

Հիմա ոմանք ողբում են, թե իրենք բանակում «գրեչկա» են կերել տնական ճաշի տեղ, սոված են մնացել, որովհետև փլավը ձեթով էր, կաթը խտացրած էր, Հիտլերը տեղում չէր․․․ Դրանք հիմա էլ են սոված, որովհետև նրանք աչքը երբեք չի կշտանում, որովհետև չտես ու քաղքենի են։ Դրանք պատերազմի օրերին ու դրանից հետո թշնամական 5-րդ շարասյունն են՝ իրենց «սրտի վարչապետի» գլխավորությամբ Դրանք բանակում ծառայելու տարիներին, ոչ թե երկիրն են պաշտպանել, այլ իրենց կաշին են փրկել զինվորի ծանր առօրյայից։ Պոստում  քնել  են ու պատճառաբանել  են, թե սոված են մնացել, խրամատ փորելուց գլուխ են պահել, ու պատճառաբանել են, թե ճաշից լուծ են կպել  ու պետք է զուգարան վազեն, ֆիզպատրաստությունից խուսափել են, ու պատճառաբանել են, որ քաղցրի պակասից գլուխները պտտվում է։ Դրանց մի զգալի մասն էլ ինչ-որ աղանդներից դուրս եկած լինելով՝ ամեն սուտ տարածում էին, միայն թե սանմաս ընկնեն, զենք չվերցնեն։ Այ այսպիսի ծույլերի ու անբանների պատճառով էին տարածվում բանակի մասին ստերը։ Դրանց նմաններին նույնիսկ Նիկոլի ելակը չփրկեց, որովհետև հիմա էլ  «կիլոյով շակալադ» էին ուզելու։

Իսկ իրական հայրենասերը բայրակթարների ռումբերի տակ դիրք էր պահում ու զոհվում, բաց խրամատում լաթի կտորով էր ծածկվում անձրևից ու ձյունից։ Նրան ոչ կոնֆետ էր պետք, ոչ էլ ելակ, այլ՝ իր պես անկոտրում ու հայրենասեր գերագույն գլխավոր հրամանատար։ Այսօր էլ մենք պատերազմական վիճակում ենք ու ամեն րոպե կարող ենք հայտնվել առաջնագծում և մեր հրամանատարը պետք է Նիկոլը չլինի։

Հեղինակ: Eduard Saribekyan