Foto

Երեխաներին պետք է պաշտպանել ոչ միայն հունիսի 1-ին, այլև ամեն օր․ հոգեբան

Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ:  Տոնն ազդակ է բոլոր մարդկանց,  հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: 

Օրվա խորհրդի հետ կապված Vesti.am-ը զրուցել է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ։

undefined

ունիսի 1 Երեխաների պաշտպանության օր ի՞նչ կասեք այս տոնի առիթով։

- Երեխաներին  պաշտպանելու համար հատուկ օրեր պետք չեն։ Միայն հունիսի 1-ին բարձրաձայնել երեխաների պաշտպանության մասին, ինձ համար ընդունելի չէ։

Երեխաներին մեծ ու փոքր երևույթներից պետք է պաշտպանել ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան։Սովորաբար, պաշտպանությունը առաջին հերթին ասոցացվում է բռնության, սոցիալական վատ վիճակի և այլնի հետ, բայց  պաշտպանությունն առաջին հերթին ծնող-երեխա , մանկավարժ-երեխա ճիշտ փոխհարաբերություններն են, որովհետև մեր ամենփոքր բառն անգամ կարող է երեխային  անպաշտպանության հանգեցնել։

Պետք է կենտրոնոնալ, թե մենք ի՞նչ ենք անում, որպեսզի մեր երեխաները լինեն առողջ, ներդաշնակ, և մեր հարաբերությունները նրանց հետ լինեն արդյունավետ և համագործակցող։

undefined

- Պատերազմից հետո, դժվար է վերադառնալ նախկին բնականոն կյանքին։ Շատերս էլ ժպտալու համար անգամ մեղավոր ենք զգում։ Արդյո՞ք  ճիշտ է երեխային ներքաշել հոգեբանական այս ծանր շրջան և զրկել նրան դրական օր ունենալու, ծննդյան կամ այլ տոն տոնելու հնարավորությունից։

-Ինչպիսին էլ լինի հանգամանքը, լինի  նեղ ընտանեկան, թե գլոբալ դեպք, երեխան չպետք է լինի իրավիճակի կրողը։

Երեխան որքան փոքր է, այնքան ասոցացնում, վերցնում է մեր  զգացողությունները պատկերացումները տվյալ երևույթի նկատմամբ։

Այո՛, մենք  հիմա շատ խառը ժամանակներ ենք ապրում, բայց մենք պետք է երեխաներին հանգստության, ապահովության զգացում տանք։ Եթե մենք՝ մեծերս, գտնվում ենք տագնապի մեջ և այդ տագնապը անուղղակի կերպով փոխանցում ենք երեխաներին, երեխան ինքն էլ է զգում այդ անորոշությունն ու վախը,ինչն իր բացասական հետևանքներն է ունենում։

Մեծերը հաղթահարման մեխանիզմներ են գտնումաշխատանքի մեջ են կենտրոնանում, հանդիպում են ընկերներին և այլն, բայց փոքրիկները չեն կարող հաղթահարել այդ կերպ և հետագայում լուրջ խնդիրների առաջ են կանգնում։

-Ինչպե՞ս են դրսևորվում այդ խնդիրները երեխաների մոտ։ 

-Սկսում են քնի խանգարումներ, շփման տեսանկյունից  փոփոխություններ են լինում, ախորժակի կորուստ է սկսվում և այլն։

Սրանք առաջնային  դրսևորվող վիճակներն են, և հետո արդեն  որքան երեխան մեծանում է, հասկանում է՝ եթե իր ծնողը հանգիստ ու ապահով չի զգում, ուրեմն, ոչ մեկին պետք չէ վստահել, հանգիստ լինել։

-Հասարակությանը կարծիքը կիսվել  է  2 մասին։ Մի  մասը կարծում է՝ պետք է դադարեցնել տոներ նշել, մյուս մասը շարունակում է  պատշաճ կազմակերպել բոլոր տոնական առիթները, հատկապես, երբ դրանք  վերաբերում են երեխաներին։

-Խնջույքներին լիաթոք ուրախանալու խնդիրները հիմա բլորիս մոտ են, բայց պետք է հաշվի առնել, որ երեխաներն էլ իրենց աշխարհն ու  կյանքն ունեն և մենք պետք է այն բերենք հավասարակշռության ։

Ոչ-ոք չի ասում, որ չի կարելի ժպտալ, սակայն պետք էլ չէ  կորցնել գլուխն ու  մոռանալ, թե ինչ է կատարվում մեր օրերում։

Երբ երեխան մի փոքր մեծ է, և գործ ունենք  որոշակի հասուն  մտածողություն ունեցող երեխայի հետ, կարող ենք քննարկել, բացատրել,  որ մեր երկրում որոշակի բաներ են կատարվում և լսել նաև նրա կարծիքը այդ առիթով։ Իսկ դեռահասների հետ ավելի շատ կարող ենք խոսել նման թեմաներից, քանի որ նրանք մեր ապագա զինվորներն են, բուժքույրերն են և այլն։

Եղել են դեպքեր, երբ ծնողը խոսել է երեխայի հետ և տոնական խնջույքի փոխարեն նրանք այդ գումարն ուղղել են ինչ-որ անապահով ընտանիքի։ Սա յուրաքանչյուրի պատկերացման խնդիրն է, բայց այստեղ ևս պետք է հասկանալ, թե  երեխան ինչ է ուզում։

-Ինչպիսի՞ զրույց պետք է վարել երեխաների հետ այնպիսի օրերին, ինչպիսիք մեր  օրերն են սուգ, ցավ․․․

-Ես կողմ եմ ոչ թե երեխային ասել, որ մեր հարևանի տղան զոհվել է, և մենք հիմա պիտի լուռ նստենք, այլ,  արի՛ հասկանանք՝  դու, որպես ապագա մասնագետ, ինչպես կարող ես միջամտել, որ մեր երկրում ավելի լավ լինի։

Մենք մեզ ցավեցնում ենք, ուղղակի թե անուղղակի, ու ցավի հետ վարվելու մեխանիզմներ չենք սովորեցնում։ Մենք պետք է քնարկենք՝ ինչ անել, որպեսզի ցավը չկրկնվի ։

-Հոգեբանական ինչպիսի՞ խնդիրներ են  գերակշռում երեխաների մոտ։

-Այս օրերին ամենատարածված խնդիրը կապված է երկրում  ստեղծված իրավիճակի հետ։ Ես նաև մարզերում եմ աշխատում, որտեղ առավել շատ են  կորուստներով ընտանիքները, որոնց ցավի  արձագանքը փոխանցվում է  երեխաներին։Այս վիճակը դեռ երկար կշարունակվի։ Երեխան ուղիղ ձևով ծնողից վերցնում է նրա շուրջ կատարվածը։

Հաջորդը ծնող-երեխա փոխհարաբերությունների խնդիրներն են Ծնողները բազմազբաղ են, միտքը զբաղված է ապագայի անորոշությամբ, և չեն կարողանում կենտրոնանալ և վայելել իրենց երեխաների մանկությունը։

Կենտրոնացած են  իրենց կարծիքով առաջնային խնդիրների վրա, իսկ երեխաներն էլ  ունեն ոչ թե առարկայական  ուշադրության, այլ շփման կարիք։

undefined

-Հաճախ ենք հանդիպում տեսարանների, որտեղ երեխաները շիրմաքարի մոտ են, արտասվում են․․․ Այս ամենը հոգեբանական ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։

-Երբ երեխային տանում են գերեզման, պետք է հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները։ Շատ փոքրերին անգամ անիմաստ է տանել, քանի որ նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում։

Մենք պետք է մեր հույզերի հետ որոշակի հաղթահարում ունենցած լիենք։ Կորուստն ունի հաղթահարման փուլեր սկզբում այն մերժում ենք, շոկ է առաջնում, վերջում արդեն ունենում ենք ընդունման փուլ, հենց միայն այդ փուլում կարող ենք  խոսել երեխայի հետ, և հարցնել արդյո՞ք ցանկանում է այցելել օրինակ՝ Եռաբլուր։

Չէ՞ որ այդ մթնոլորտը շատ ճնշող է, հատկապես՝ Եռաբլուրում, երբ ամբողջությամբ նույն պատկերն է, կարող է հոգեբանական  լուրջ խնդիրներ առաջացնել երեխայի մոտ։

-Իրականում, երեխաներին իրենց հետ նման վայրեր են տանում ի նշան հարգանքի։ Ասում են՝ թող մանկուց սովորի հարգել հոր, եղբոր, կամ մեկ այլ հարազատի գերեզմանը, ով  զոհվել է հանուն հայրենիքի։

- Կարևորը  ոչ թե զոհված զինվորի գերեզմանին  ծաղիկ խոնարհել սովորեցնելն է, այլ  ավելի խորը և գաղփարական բաներ է պետք բացատրել երեխաերին։

 -Հայաստանում  որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամ երեխաները։ Դրական շարժ նկատվո՞ւմ է։

-Դրական փոփոխություններ  կան հասարակաության շրջանում, բայց ավելի շատ ճկուն մոտեցումներ են պետք, որպեսզի մեր փոքրիկները տեսնեն և հասկանան, որ այս բալիկը, ով մի փոքր այլ առանձնահատկություն ունի, ոչնչով չի տարբերվում, այլ  պարզապես իր տեսքը կամ վարքն այսպիսին կամ այնպիսին է։

Շատ խնդիրներ կան, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու երեխաների պաշտպանության հարցում։

Մենք դեռ երկար պետք է  կրթենք մեր հասարակությանը որպեսզի կարողանանք պարզ խոսել այն խնդիրների մասին,  որոնք տեսնում ենք։

-Ծնողների՝ հոգեբանների հանդեպ վստահության մասին ի՞նչ կասեք։ 

-5 տարի առաջ միայն լոգոպետի աշխատանքն էր հասկանալի, իսկ հոգեբույժ -հոգեբան ասոցիցացան մի գծի վրա էր։ Այժմ 10 նյութից  գոնե 2 ում հոգեբանների մասին խոսվում է և սա աստիճանաբար վստահություն է  ներշնչում։  Մարդիկ սկսում են կարևորել այս մասնգիտության նշանակությունը։ Միայն թե,

ծնողները մտածում են, որ հոգեբանը կախարդական փայտիկ ունի ու  մի օրում պետք է լուծվեն երեխայի մոտ առաջացած խնդիրները, սակայն դրանք տարիների ընթացքում  են հավաքվել և ենթադրում են ռեսուրսների կիրառում, որոնք ծնողները շատ հաճախ չեն կարողանում տրամադրել  (ֆինանասկանի մասին է խոսքը)։

 -Երեխային երջանկացնելու և պաշտպանելու Ձեր բանաձևը։

 -Նախ պետք է ինքդ քեզ հացրնես՝ սիրո՞ւմ ես երեխաներին, թե՞ ոչ։ Սիրել երեխային արդեն ենթադրում  է համբերություն և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա և իր սիրուն աչուկներով պատրաստ է  քեզանից ամեն ինչ վերցնել։

-Ի՞նչ կմաղթեք երեխաներին տոնի առթիվ։

-Սիրեք փոքրիկներին, իսկ տոներին վայելեք տոնի խորհուրդը։

undefined

 Vesti.am