Foto

Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ «Ռոմայում»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրի Մխիթարյանը համաձայնել է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին:

news.sportbox.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրել է մարզական լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ կողմերի պայմանագրի՝ մինչև 2023 թվականը: Մխիթարյանի աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները:

32-ամյա Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հենրիխն առաջարկություններ էր ստացել «Զենիթից» և «Մոնակոյից»։ Ավարտվող մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է 46 խաղ, 15 գոլի հեղինակ է, 13 գոլային փոխանցում է արել։