Foto

Պրեմիերա. Անուշ Ավակյան «Հայաստան» (տեսանյութ)

Դե քելե հայեր ջան, hայ ազգին, հային արժան

Փառք տա՛նք, շենացնե՛նք, մեր Հայաստանը:

Թեև հայի ոգին այժմ  կոտրել են, մենք չպետք է  վայր դնենք «զենքերը»: Անուշ Ավակյանի «Հայաստան» երգի այս տողերից ոգեշնչվել ու ահա այս ոգով է պետք տրամադրվել  ու առաջ շարժվել:

Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, երգչուհին իր լսարանին նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել:

Գաղտնիք չէ, որ  հայրենասիրական երգերը միշտ ոգեշնչել ու  հաղթանակների պատճառ են դարձել, ուստի՝ թո՛ղ այս երգը  ևս ոգեշնչի՝  ետ բերենք կորցրածն ու ծաղկեցնենք մեր երկիրը: