Foto

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ չեն և չեն ծրագրում այս պահին առնվազն Ղարաբաղի հարցը քննարկեն

« Այսօր շատ խոսվեց Շուշիի մասին, նրա Ամենափրկիչի մասին և ցավոք Ալիևը յուրացնում է գրավածը և մեզ մնում է միայն հարց տալ, իսկ մենք ի՞նչ էինք անում մեր գրավածի հետ։ Ըստ էության, 25 տարի տարածքներն ամբողջությամբ թողել էինք այսօրվան, սպասում էինք այսօրվան և ընդհուպ մինչև  1998  թվականին գալով իշխանության մարդը դադարեցնում էր Լաչինի վերաբնակեցման պետական ծրագիրը, իսկ 2004 թ. այսօրվա պես հիշում եմ, որ գլուխ էինք գովում, թե ԵԱՀԿ մոնիթորինգում ազատագրված տարածքներում վերաբնակեցման փաստ չի արձանագրել։ Իհարկե, այդ տարածքները դառնում էին մասնավոր անձանց հարստացման աղբյուր»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ըստ նրա, այն ինչ անում է Ալիևն աշխարհաքաղաքականության օրենքն է և կարծում է՝ այն, ինչ տեղի  է ունենում շատ օրինաչափ է և մենք պետք է առնվազն  1994 թվականի մայիսի 12-ից սկսած զբաղվեինք այդ տարածքների նկատմամբ կոնկրետ պետական ծրագրի մշակմամբ, արդիականացնելով մեր բանակը և ամեն օր սպասեինք պատերազմի, մենք դա չարեցինք և արդյուքնն այն է, ինչ շարունակվում է տեղի ունենալ մեր օկուպացված տարածքներում։ 

« Ի՞նչ ունենք այսօր Արցախյան հարցի կապակցությամբ․ ըստ էության ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարում են, որ անհապաղ պետք է սկսեն քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք մինչդեռ ունենք Ռուսաստան, Թուրքիա և Ադրբեջան, ովքեր պատրաստ չենք և չեն ծրագրում այս պահին առնվազն Ղարաբաղի հարցը քննարկեն։ Հիմա շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ենք ուզում այս ամենից և որտեղ ենք տեսնում համընթաց և հակընթաց քամիներ, ըստայդ կարծում եմ՝ պետք է սկսենք մեր առաջնահերթությունները կառուցենք»,-  հավելեց Արման Բաբաջանյանը։


Հեղինակ: Tamara Abrahamyan