Foto

Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին: