Foto

Քաղաքացին պատավաստվելիս պետք է վստահի երկրին, ոչ թե պատվաստանյութին․ համաճարակաբան

Ըստ վիճակագության՝ Հայաստանի բնակչությունը տարածաշրջանում ամենաքիչն է վստահում պատվաստանյութերին, իսկ մասնագետները պնդում են, որ պատվաստումը համավարակի կանխարգելման միակ ճանապարհն է։ Ի՞նչ անել, որ քաղաքացիները վստահեն պատվաստանյութերին և, որ ամենաքննարկվածն է, ո՞ր պատվաստանյութին վստահել։ Այս և այլ հարցեր ուղղեցինք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանին։

Ինչո՞ւ են քաղաքացիները հրաժարվում պատվաստվել COVID19-ի դեմ, ինչո՞ւ է ՀՀ-ն տարածաշրջանում ամենաքիչը պատաստաված երկիրը և ի՞նչ խորհուրդ կատաք, ՀՀ-ում կրառվող ո՞ր պատվաստանյութին վստահել։

Աշխարհի բնակչությունը պատվաստանյութերին վստահելու արդյունքում բավականին դրական ձեռքբերումներ ունի, մենք  նույնպես։ Իսկ ավելի մեծ թվով պատվաստվելու արդյունքում ունենալու ենք հիվանդության նվազեցում, ինչպես Իսրայելում, Մեծ Բրիտանիայում։

Հարևան երկրոներում արդեն մեկնարկել էր պատվաստման գործընթացը, մինչ մեր ձեռք բերելը։ Պատվստանույթերը և հատկապես Astra Zeneka-ն դարձավ քաղաքական շահարկումների առիթ։ Կարծում եմ, որ քաղաքացին չպետք է ընտրի, թե որ պատվաստանյութով պատվաստվել։ Երկիր մուտք գործած պատվաստանյութերը ստուգված են և լիցենզավորված։ Ճիշտ կլինի քաղաքացիները չմտածեն, թե ո՞ր պատվաստանյութին վստահեն, նրանք պետք է վստահեն երկրին։

Ինչպե՞ս պարզապես վստահեն երկրին, երբ ակնհայտորեն տեսնում են պատվաստանյութի բացասական ազդեցությունը, ամեն օր լսում դրա մասին, բացի այդ երկրում էլ բժշկական հասարակության ներկայացուցիչները հավաստում են, որ օրինակ՝ Astra Zeneka-ից խուսափեն, շուտով ժամկետը վերջանլու է, ցանկանում են սպառել, տարիքային շեմի հետ կապված էլ Առողջապահության նախարարությունը տարակարծություն ուներ։

Asrta Zeneka-ն էլ, Sputnik V-ին էլ ազդեցության նույն մեխանիզմը ունեն։ Տարիքային շեմը ընտրված է, որ հասանելիություն լինի, Sputnik V-ի քանակային սահմանփակումից ելնելով, առաջանհերթություն տրվեց, միչև 55 տարականներին պատվաստելու։ Ինչ վերաբերում է Չինական պատվաստանյութին՝ նշեմ, որ աշխարհում կիրառության բավականին մեծ փորձ կա, բացի այդ այն ֆինասական առումով ամենաթանկն է։ Asrta Zeneka-ից և Sputnik V-ից տարբերվում է նրանով, որ մի փոքր ավելի ցածր արդյունավետություն ունի։

Քաղաքացիների՝ պատվաստանյութերին չվստահելու պատճառներից մեկն էլ Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի (գարդասիլ) շուրջ բարձրացած աղմուկն էր։ Ի՞նչ եք կարծում, մեկը մյուսի հետ փոխկապակցված է։

Ցավում եմ, որ նման աղմուկ բարձրացավ նաև այն ժամանակ։ Վստահ եմ, որ ՄՊՎ պատվաստանյութը  արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Դա անդրադաձնում է նաև մյուս պատվաստանյութերի վրա։ Վստահության և անվստահության խնդիր կա նաև ամբողջ աշխարհում։ Ճիշտ կլինի, որ պատվաստանյութերի մասին խոսեն միայն նեղ մասնագետները։

Պաշտոնյաները և նույնիսկ երկրի առաջին դեմքը գնաց պատվաստաման, որ քաղաքացիների մոտ վստահություն առաջացնի, որ տեսնեն՝ պատվաստանյութերը անվտանգ են։ Ի՞նչ եք կարծում այս տենդենցը կարող է օգտակար լինել։

Մենք նման օրինակներ տեսանք նաև այլ երկրներում՝ Գերմանիայի կանցլերը հայտարարեց պատվաստվելու մասին, ՌԴ նախագահը և այլն։ Խորհուրդ եմ տալիս վստահել բժիշկների, ովքեր ներսում են, տեսնում են իրավիճակը և գնում են պատվաստման ճանապարհով։

Տեղյա՞կ եք՝ ինչ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը։

Տեղյակ չեմ, չեմ կարող ասել, բայց տարիքային շեմով պայմանավորված պետք է, որ Sputnik V ստացած լինի, ես չգիտեմ։

  

Հեղինակ: Anna Avetisyan