Foto

Եթե իշխանության գալու համար Փաշինյանը գնաց մարտի 1-ի արյունահեղությանը, ապա իշխանությունը պահելու համար ավելին կանի

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար չափազանց ծանր ենէ լինելու, որովհետև բացի նախկիններին քննադատելուց այլ թեմա չունեն: Քարոզարշավը բացարձակապես ոչ  մի բովանդակություն ունենալ չի կարող, որովհետև անցած երեք տարում այս թիմը ձփախողել է ամեն ինչ, բոլոր բնագավառները: Երբ խայտառակ կապիտուլյացիայից հետո Փաշինյանը ճանապարհային վեցամսյա քարտեզ հռչակեց, հավանաբար հույս ուներ, որ ասելիք կունենա, բայց դա էլ ձախողեց, թերևս կատարելով իր համար ամենակարևորը՝ երկարաձգելով սեփական իշխանությունը: Հիմա՝ ընտրարշավի նախաշեմին որոշակի ակտիվություն է ցուցաբերում և փորձում է բովանդակություն ձևավորել:

Այսպես՝ Փաշինյանը ներքուստ վստահ է, որ առաջիկա քարոզարշավին հանրապետության բոլոր հրապարակներում ու դահլիճներում իր հասցեին սյունիքյան «ողջույններ» է լսելու: Դա արմատից կտրում է պոպուլիստական ճղճղոցով միտինգ անելու նրա հնարավորությունը և, քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելով, փորձում է իրեն և թիմակիցներին ապահովել գոնե լուռ լսարանով: Կհաջողվի՞, չենք կարող ասել: Ամեն դեպքում, նույնիսկ լուռ լսարանին, պետք է ասելիք ունենալ և հիմա դա է ձևավորվում: Այսօր կառավարության նիստում Փաշինյանը կրկին խոսել է գերիների թեմայից: «Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,-ասել է նա: Ակնհայտ է, որ գերիների հարցի շահարկումը լինելու է Փաշինյանի քարոզչության հիմնական ուղղություններից մեկը: Հարյուրավոր մարդկանց գերեվարության, հազարավորների անհայտ կորելու, հազարավորների զոհվելու պատճառ դարձած, մինչև այսօր գերիների ազատման համար ոչինչ չարած մարդը հանկարծ խոսել է խնդրի միջազգայնացման մասին: Նկատեք, որ դրանով նա իր պատասխանատվության աստիճանը չի բարձրացնում: Ինչպես մինչև հիմա գերիների հարցը «տշում» էր Ռուսաստանի կողմը, հիմա էլ Եվրոպաներին է մեղադրելու: Բայց իր համար էականը հարցի երկրորդ կողմն է: Փաշինյանը գերիների հարցով կրկին շանտաժի է ենթարկում սեփական հանրությանը՝ իբր «մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական»: Սրանով Փաշինյանը ընտրողներին մանիպուլացնելու, նրանց կամքին բռնանալու հոգեբանական զենք է ստանում: Եթե դրան ավելացնենք ոստիկանական բռնաճնշումները, հասարակության տարբեր հատվածներին միմյանց հետ կռվացնելն ու վարչական ռեսուրսի բացահայտ կիրառման պրակտիկան, ապա այսօր իսկ կարելի է հաստատապես ասել, որ եթե իշխանության գալու համար 2008-ին նա գնաց մարտի 1-ի արյունահեղությանը, ապա իշխանությունը պահելու և իր անձնական անվտանգությունը երաշխավորելու համար ավելին կանի: