Foto

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Այսօր առավոտյան ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ ը, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային կառույցներին։

Ըստ ծնողների՝ ստացվում է, որ անցած 6 ամիսների ընթացքում իրենց բազմաթիվ հանդիպումները երկրի ղեկավարության և զինվորականների հետ անարդյունք են եղել։ Նրանք պահանջում են, որ Շիրակի մարզպետի միջնորդությամբ հանդիպում կայանա ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի հետ և իրենց հստակ պատասխաններ տրվեն իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ։

Ծնողները նշել են,որ այլևս իրենց բողոքի ակցիաները լինելու են միայն Գյումրիում։ Այս պահին ծնողները հանդիպում են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։