Foto

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Այսօր հարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել: Հարթակ դուրս եկած ծանրորդներից առայժմ միայն ձեռնունայն է մնացել 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:

Այսօր չեմպիոնական ամենամեծ սպասումներն ունենք: Ժամը 18:00-ին հարթակ է դուրս գալու Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, ՕԽ-ի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը: Սակայն մինչ այդ էլի մասնակիցներ ունենք: 102 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված է 2 ծանրորդով՝ ի դեմս Սիմոնի եղբայր՝ Արսեն Մարտիրոսյանի ու Սամվել Գասպարյանի: Նախնական պատվիրած քաշերի համաձայն հենց նրանք էլ չեմպիոնական պայքար են մղելու:
 
Երեկոյան, ժամը 21:00-ին հարթակ դուրս կգա 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Եվրոպայի նախորդ առաջնությունում 4-րդ աստիճանին կանգնելուց հետո եկել է պատվո հարթակ բարձրանալու ժամանակը:

Աղբյուր  ArmSport.am