Foto

Այսօր մրցահարթակ դուրս կգան 3 հայ ծանրորդներ. ծանրամարտի ԵԱ

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ կներգրավվեն ևս 3 հայ ծանրորդներ: Մինչև 89 կգ կանանց մրցապայքարում, Ա խմբում հանդես կգա Լիանա Գյուրջյանը: Իսկ տղաների մինչև 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարում մրցահարթակ դուրս կգան աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հակոբը փոխել է քաշային կարգը, նախկինում նա հանդես էր գալիս մինչև 89 կգ քաշայինների կարգում, որը չի հանդիսանում օլիմպիական քաշային կարգ: Ըստ երևույթին, հենց այս պատճառով էլ Հակոբը փոխել է քաշային կարգը:

Նշենք նաև, որ այսօր մրցահարթակ դուրս կգա ևս մեկ հայ ծանրորդ՝ Արթուր Բաբայանը, ով ներկայացնում է Ռուսաստանի դաշնությունը: Աղջիկների մրցապայքարը կմեկնարկի Հայաստանի ժամով 18:00-ին, իսկ տղաներինը՝ 21:00-ին: