Foto

Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կքննարկի, ի թիվ այլ հարցերի, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Փաշինյանը։

«Երկու երկրների տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ նաև ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ հույս ունի` այսօր կքննարկեն ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այյցով Մոսկվա է մեկնել այսօր` ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին: