Foto

Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են, դրանք վստահություն են հաղորդում թիմին. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է ղազախական «Տարազը», Vesti.kz-ի հետ հարցազրույցում խոսել է մեր հավաքականի հաջողությունների մասին։

«Գլխավորը մեկնարկային հաղթանակներն են, դրանք վստահություն են հաղորդում թիմին: Հոգեբանությունը շատ կարևոր է ֆուտբոլում, այժմ բոլորը սովորել են խաղալ ու Հայաստանի հավաքականը ձեռք է բերել հենց այս վստահությունը: Ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ազգային հավաքականին, մեր երկրպագուներին երկար սպասված հաղթանակների կապակցությամբ, հուսով եմ, որ դրանք երկար կշարունակվեն»,- ասել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Տարազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ (2:2): Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր: