Foto

Անվտանգության բացակայությունը քիրվայության բազիսն է

Դեռ պատերազմի առաջին օրերին, երբ բոլոր ուղղություններով «հաղթում էինք», Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր անանուն հրապարակումներ էին անում ու հայ-թուրքական երկխոսությքան համար հող ստեղծում: Այն օրերին «Հայկական ժամանակի» անանուն հեղինակը դեմք ու տեր չուներ: Այժմ, երբ պատերազմը խայտառակ ձևով տանուլ է տրված և Հայաստանը փաստացի կապիտուլյացիայի է ենթարկված, քիրվայությունը հասել է պետական ամենաբարձր մակարդակի: Այն հեռավոր հոդվածի տակ այսօր փաստացի ստորագրում են իշխանական պատգամավորներ, նախարարներ, ԱԽՔ-ը և նույնիսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Շատ պատեհ պահ է ընտրված՝ իրենց զոմբիների զագվածին հավատացնել, որ մեր լավ ապրելու գրավականը ցեղասպան թուրքի ու ադրբեջանցու նկատմամաբ «վերաբերմունք» փոխելն է: 25 տարի առաջ դրա խոչնդոտը Արցախն էր՝ իր չլուծված խնդրով: Հիմա Հայաստանի պարտված իշխանության համար այդ հարցը լուծված է՝ Արցախի բեկորները վերածվել են ռուսական պրոտեկտորատի, բայց անվտանգության խնդիրը շարունակում է օրախնդիր մնալ: Նախ Սյունիքի սահմաններն «առավել անվտանգ» դարձնելու կեղծ նպատակով, իսկ իրականում ինչ-որ բանավոր (հետագայում պարզվեց, որ նաև գրավոր) փոխըմբռնմամբ մեր դիրքերը Ղուբաթլուից և Զանգելանից ետ քաշեցինք մինչև Որոտան ու Շուռնուխ: Հիմա արդեն հասկանալի է, որ դրանով ոչ մի անվտանգության խնդիր էլ չլուծեցինք: Ավելին, Սյունիքի սահմանամերձ բնակավայրերը դրել ենք թշնամու նշանառության ու հրոսակի տակ: Եվ ահա եկել է քիրվայության լոբինգի ժամանակը, որ Հայաստանի իշխանություններն անթաքույց իրականացնում են:

Ովքեր հիշում են 1988 թվականը, կհաստատեն՝ հայ- ադրբեջանական առաջին բախումները սկսեցին Նոյեմբերյանից ու Շամշադինից, որտեղ ադրբեջանցիների կողմից անասնագողությունն ու հրկիզումները ամենօրյա երևույթ էին դարձել: Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցիները գողացել էին հաեյրին պատկանող ոչխարների հոտը, իսկ այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական GPS-ով կես արած Շուռնուխից անասուններ են գողացել ու տարել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք: Սա է այն անվտանգության համակարգը, որ մեր վզին փաթաթեց «կովկասյան գելխեղդ» Նիկոլ Փաշինյանը: Սա է այն բազիսը, որի վրա նույն Նիկոլ Փաշինյանը փորձում է կառուցել հայ-թուրքական քիրվայության վերնաշենքը: Գենետիկ հիշողություն և ինքնապաշտպանական բնազդ ունեցող հային անհնար է ստիպել հաշտվել սեղասպանության, վերջին պատերազմի հազարավոր զոհերի ու հայրենիքի մի հսկա հատվածի կորստի հետ: Առաջներում դա թշնամին անում էր զենքի ու կոտորածի հարկադրանքով: Հիմա դա անում է ներքին թուրքը՝ Հայաստանի իշխանությունը, իր չարամիտ անգործության, բացահայտ դավաճանական գործողությունների միջոցով և դեռ վերարտադրվելու փորձեր է կատարում: Պատճառն այն է, որ  խայտառակ կապիտուլյացիայից 4 ամիս անց նրանք դեռ ազատության մեջ են, պաշտոններ են զբաղեցնում, ինքնախոստովանական ցուցմունքների փոխարեն հարցազրույցներ են տալի ու դեռ ընտրություններ կազմակերպելու ցանկություն ունեն:

 

Հեղինակ: Eduard Saribekyan