Foto

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ:«Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.

Նրա խոսքով՝ փրկարարի համար պատերազմը դեռ չի ավարտվել: «Մենք աշխատում ենք այն նույն ուժեղացված ռեժիմով, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից: Նախապատերազմական շրջանում Արցախի փրկարարն արտակարգ իրավիճակում, բնածին, տեխնածին ու տարերային աղետներին դիմակայելու, ինչպես նաև քաղպաշտպանության պլանային պարապմունքներն իրականացնում էր փորձուսուցման տարբերակով միայն: Պատերազմի պարագայում իրողությունն այլ էր: Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի (ծառայության նախկին ղեկավար) շնորհիվ՝ համակարգված ու չափազանց մեծ պատասխանատվությամբ փրկարար ծառայությունը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները. թիրախավորված բնակելի շինություններից բնակչության ժամանակին տարհանում, հրթիռակոծված բնակավայրերը չպայթած զենք-զինամթերքից ու հավանական սպառնալիքից՝ մաքրում, բնակավայրերի հրդեհաշիջում, ապաստարաններում պատսպարվածներին անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարում: Թիկունքային աշխատանքից բացի՝ պատերազմի ամենաթեժ օրերին մեր ստորաբաժանումները նաև ռազմադաշտից վիրավորների ու զոհված զինծառայողների մարմիններն էին տարհանում: Այդպես մինչև այսօր»,-ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։