Foto

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել է 117 քաղաքացի, մահացել 3-ը

Հայաստանում մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, առողջացել է 117 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 4372 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 733639-ի: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ:

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է: