Foto

Արոնյանը կդառնա ԱՄՆ-ը ներկայացնող 5-րդ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում

The Guardian հեղինակավոր պարբերականը մանրամասնորեն ներկայացրել է Լևոն Արոնյանի գրառման ուղերձներն ու տեղի ունեցողը որոշ չափով կապել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։

The Guardian-ի փոխանցմամբ՝ Արոնյանն այս քայլից հետո կդառնա ԱՄՆ-ը ներկայացնող 5-րդ գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում՝ միանալով 2-րդ համար Ֆաբիանո Կարուանային, 9-րդ համար Ուեսլի Սոյին, 14-րդ համար Լեյներ Դոմինգեսին և 19-րդ համար Հիկարու Նակամուրային։

Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու լուրը բավականին մեծ արձագանք է գտել նաև ամերիկյան մամուլում։ Հիմնական շեշտադրումն այստեղ նրանում է, որ Լևոնը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թոփ-20-ում արդեն 5-րդ ներկայացուցիչն է Միացյալ Նահանգներից։