Foto

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է  ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համգործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը: