Foto

Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը առաջատարներն են

Շարունակվում է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Երեկ կայացած  3-րդ տուրում  մրցաշարի առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի է խաղացել Վերոնիկա Խաչատրյանի հետ։

Մյուս պարտիաները արդյունավետ ավարտ են ունեցել: Սուսաննա Գաբոյանը հաղթել է  Աննա Խաչատրյանին, Սիրանուշ Ղուկասյանը՝  Նարե Առաքելյանին,  Մարիամ Ավետիսյանը՝   Աստղիկ Հակոբյանին,  իսկ Մարիամ Մկրտչյանը՝  Արփինե Գրիգորյանին։

3-րդ տուրից հետո Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները։