Foto

Մխիթարյանը վնասվածք է ստացել և հնարավոր է չմասնակցի «Ռոմայի» առաջիկա խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Ռոմայի» առաջիկա խաղին կասկածի տակ է:

La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ նա թեթև վնասվածք է ստացել, մկանային ցավեր ունի, ինչի պատճառով թիմից առանձին՝ թեթև ռեժիմով է մարզվել: Ա սերիայի 19-րդ տուրի «Սպեցիայի» դեմ մրցավեճին, որը կկայանա այսօր, Հենրիխի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի խաղից առաջ: