5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանի կարգադրությամբ ստուգումներ են անցկացվել ենթակա զորամասերի ավտոհավաքակայաններում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել է ավտոմոբիլային տեխնիկայի սարքինությունը, ձմեռային պայմաններում մեքենաների տեխնիկական սպասարկման վիճակը։ Ավտոմոբիլային տեխնիկային կցագրված վարորդները ստացել են ցուցումներ մեքենաների հետագա շահագործման և ծառայության որակի բարելավման վերաբերյալ։