Foto

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ- Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

Ռուսական «Rossiya ավիաուղիներ»-ն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: