Foto

Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին տեսանյութերը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գործին կցած տեսանյութերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: