Foto

Իսպանիայի Սուպերգավաթ․ «Բարսելոնան» եզրափակիչում է

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» Կորդոբայում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

39-րդ րոպեին «Բարսելոնայից» աչքի ընկավ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։ 51-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադից» հաշիվը հավասարեցրեց իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեց կատալոնական թիմը՝ 3։2։ «Բարսելոնայից» վրիպեցին Ֆրենկի դե Յոնգն ու Անտուան Գրիզմանը, մրցակցի դարպասը գրավեցին Ուսման Դեմբելեն, Միրալեմ Պյանիչն ու Ռիկի Պուչը։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հունվարի 14-ին Մալագայում կվիճարկեն Բիլբաոյի «Աթլետիկն» ու Մադրիդի «Ռեալը»։

Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ

«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 1։1, 11մ՝ 2։3 (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 51, 11մ - Ֆրենկի դե Յոնգ, 39

Աղբյուրը՝ News.am