Foto

Թուլությունը պատերազմի սկիզբն է, ուժը՝ նրա ավարտը

«Արցախի հարցը կիսալուծելուց և ազատագրված տարածքները վերագրավելուց հետո, զոհասեղանին է Հայաստան պետությունն ու հայրենիքը: Այս պարզ ճշմարտությունը Հայաստանում դեռ շատերը չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Արցախը շատերի համար հայրենիք չէ, պետություն չէ և նրանից օր առաջ ձեռբազատումը շատերի կարծիքով վերջ կդնի պատերազմին ու իրենց որդիների զոհվելուն: Տխմարությունը հասել է ահա այստեղ...ու դրա մեղավորը իշխանություններն են, որոնք ևս որևէ կապ չունեն Արցախի հետ, նրանց միակ կապը Արցախյան ներկա պարտությունն է, և որոնց համար ճանապարհներն ու թուրքի հետ քիրվայությունը հաջողություն է: Իսկ թուրքը դարանակալում է ու պատրաստվում հաջորդ մահաբեր հարվածին: Հայե՛ր, հույս չունենաք խաղաղության, խաղաղություն միայն պարտադրանքով է լինում, այլ ոչ թե պարտությամբ: Ուժեղները դիմակայում են ու հաղթում, թույլերը վաղ թե ուշ ոչնչանում են: Այս տարածաշրջանում կա՛մ պիտի կարողանանք կռվել , կա՛մ պիտի նվաճվենք ու ողբանք»:

Արտակ Սարգսյանի ՖԲ էջից