Foto

Կստեղծվեն Հակակոռուպցիոն դատարաններ և Հակակոռուպցիոն կոմիտե

Արդարադատության նախարար Ռուստամ բադասյանը տեղեկացնում է․

ℹԱզգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում այսօր քննարկեցինք կարևոր նախագծերի փաթեթներ, որոնք արժանացան Հանձնաժողովի հավանությանը։
Հակիրճ ներկայացնեմ դրանցից երկուսը։
🔷Առաջին փաթեթով առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ։
🔹Արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն, որն էլ կնպաստի կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը։
🔹Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ հինգը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր։
🔷Երկրորդ փաթեթով առաջարկում ենք ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Փաթեթի վերջնական ընդունման արդյունքում ակնկալում ենք Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, դրանց քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: