Foto

ԿԲ-ն արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։