Foto

Սիմեոնեն կարող է գլխավորել Արգենտինայի հավաքականը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին՝ որպես ազգային հավաքականի հավանական գլխավոր մարզիչ: Այս մասին գրել է El Chiringuito-ն։  50-ամյա մասնագետի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

1998-ից 2002 թվականների ընթացքում Սիմեոնեն հանդես է եկել Արգենտինայի հավաքականում՝ անցկացնելով 106 հանդիպում։