Foto

Արա Այվազյանն ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսին

Դեկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին` հյուպատոսական հավաստագրերը հանձնելու կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Այվազյանը հաջողություն մաղթեց Ռուսլան Կանդաուրովին իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ գլխավոր հյուպատոսն իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: