Foto

Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Մարադոնայի մահվանն արձագանքել են միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ, մարզաշխարհի դեմքեր (Պելե, Ռոնալդու)։

Հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Մարադոնայի հետ՝ գրելով.

«Շատ տխուր օր է բոլոր արգենտինացիների և ֆուտբոլի համար: Նա մեզ թողել է, բայց չի հեռացել, որովհետև Դիեգոն հավերժ է»։

 

Մարադոնայի մահվանն արձագանքել են նաև Հռոմի Պապը, Եվրահանձնաժողովի ղեկավարը, Իսպանիայի և Իտալիայի ղեկավարները և շատ այլ հայտնիներ։

Դիեգո Մարադոնայի հայրենիքում լեգենդար ֆուտբոլիստի երկրպագուները հավաքվել են Բուենոս Այրեսի կոթողի մոտ։

Մարադոնայի երկրպագուները նրան հարգանքի տուրք են մատուցել նաև Իտալիայի տարբեր քաղաքներում։

20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։