Foto

ԱՄԷ-ն կասեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին

Արաբական Միացյալ Էմիրությունները կասեցրել է վիզաների տրամադրումը 13 երկրներիայդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters միջազգային լրատվական գործակալությունըվիզայի գործարքները դադարեցվել են հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող երկրների համար՝ անվտանգության նկատառումներով։

Պետությանը կից գործող աշխատանքի կենտրոնի կողմից հրապարակված փաստաթղթում նշված էոր որոշումը հիմնված է ԱՄԷ իշխանությունների տարածած շրջաբերականի վրաորն ուժի մեջ է մտել նոյեմբերի 18-ին։ Վերոնշյալ շրջաբերականը վերաբերում է ԹուրքիայինԻրանինՍիրիայինՍոմալիինԱլժիրինՔենիայինԱֆղանստանինԻրաքինԼիբանանինԹունիսինՊակիստանինԼիբիային և Եմենին։

Reuters-ի տվյալներով՝ դեռևս հայտնի չէթե ինչից է բխում անվտանգության նկատառումներով կայացված այս որոշումը։ Թուրքիայում ԱՄԷ-ի դեսպանությունը և հյուպատոսությունը դեռևս թեմային առնչվող որևէ հայտարարություն չեն տարածել։ ԱՄԷ-ի Ինքնության և քաղաքացիության դաշնային գրասենյակը ևս չի տվել որևէ գնահատական։