Foto

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, դեռ հաստատում չկա»,- նշեց Ալթունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Մակար Ղամբարյանը նշանակվել է 2018 թվականի մայիսի 29-ին: